Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-27-ից մինչև 2026-07-24։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 4 · ՊԱՏԻԺՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 17. Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը

գործել է մինչև 2026-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը

1. Հասարակական կազմակերպությունները կարող են օժանդակել պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը, այդ թվում՝ դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրանց իրավահպատակ վարքագծի ձևավորմանը։

2. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարների հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական դիտորդների խմբի միջոցով։

3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:

4. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը համապատասխանաբար սահմանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։