ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 22 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 117. Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցների կիրառման առանձնահատկությունները
Հոդված 117. Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցների կիրառման առանձնահատկությունները
1. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գալու թույլտվություն ստացած անչափահաս դատապարտյալներին արգելվում է մասնակցել գիշերային ժամերին անցկացվող կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների։
2. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը սահմանում է տվյալ քրեակատարողական հիմնարկի պետը, բայց ոչ ավելի, քան ութ ժամ։