Հոդված 146. Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայությունը ստուգելը
Հոդված 146. Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայությունը ստուգելը
1. Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, չներկայացած անձանց ծանուցված լինելու, ինչպես նաև նրանց բացակայության պատճառների մասին:
2. Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:
3. Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
4. Առանց հարգելի պատճառների երկու հաջորդական դատական նիստերին թարգմանչի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար՝ բացառությամբ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: