Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-04-ից մինչև 2019-11-21։Բացել գործող տեքստը
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 59 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 433. Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները

գործել է մինչև 2019-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 433. Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները

1. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության, եթե մինչև Հայաստանի Հանրապետության դատարանում հայց ներկայացնելն օտարերկրյա պետության իրավասու դատարանը քննության է ընդունել և հայցն առանց քննության թողնելու պահի դրությամբ քննում է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն փաստական հիմքերով վեճի վերաբերյալ գործ:

2. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության, եթե օտարերկրյա պետության իրավասու դատարանը կայացրել է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն փաստական հիմքերով վեճի վերաբերյալ գործով վճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հետևանքները չեն առաջանում, եթե այլ դատարանում քննվող կամ քննված գործը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատարանի բացառիկ ընդդատությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։