Հոդված 439. Եզրափակիչ և անցումային դրույթներ
Հոդված 439. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը:
3. Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
4. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
5. Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը հարուցված քաղաքացիական գործերով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն կարող է ներկայացվել մինչև գործով դատաքննության ավարտը:
6. Գործի քննությանը մասնակցող դատախազի և որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական տուգանքը որպես դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դրույթները գործում են 2019 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2018 թ. փետրվարի 27
Երևան
ՀՕ-110-Ն