Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-04-ից մինչև 2019-11-21։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 79. Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը

գործել է մինչև 2019-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 79. Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը

1. Իրեղեն ապացույց թույլատրելու մասին միջնորդությունն արվում է այն փաստի մատնանշմամբ, որը գործին մասնակցող անձը ցանկանում է ապացուցել, և իրեղեն ապացույցի ներկայացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իրեղեն ապացույցի նույնականացման տվյալների նշմամբ։

2. Միջնորդությանն իրեղեն ապացույցը կցելու անհնարինության դեպքում դրան պարտադիր կցվում են ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը։

3. Իրեղեն ապացույց թույլատրելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելիս գործին մասնակցող անձը պարտավոր է միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց՝ դրան կցելով իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։