Հոդված 344. Դատարանի կողմից հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով
Հոդված 344. Դատարանի կողմից հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով
(վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
1. Դատարանը քննում է հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումն այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, և կայացնում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից մեկը, եթե՝
1) դիմումին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ կազմակերպությունը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից.
2) առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում, որով տվյալ գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն ամբողջությամբ մերժվել է կամ մասնակի չեղյալ է ճանաչվել, և հարկադիր կատարումը հայցվում է չեղյալ չճանաչված մասի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ապացույց կարող է հանդիսանալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տված գրությունն այն մասին, որ տվյալ կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:
(344-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 345. Դատարանի որոշումը
1. Դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման մասին.
2) դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման մերժելու մասին:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման վերաբերյալ դիմումը մերժվում է, եթե դրա քննության արդյունքով դատարանը պարզում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման:
3. Դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
4. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:
5. Դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում:
(345-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)