Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-02-28։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 155.1. Դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

գործել է մինչև 2026-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 155.1. Դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

1. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել դատական տուգանքի կիրառման, ապա այդ անձից պահանջում է գրավոր պարզաբանում վերոնշյալ վարքագծի կամ արարքի վերաբերյալ: Պարզաբանում պահանջելու մասին ծանուցագրում նշվում են այն հանգամանքները, որոնք դատարանի գնահատմամբ կարող են հանգեցնել դատական տուգանքի կիրառման:

2. Գրավոր պարզաբանումը կարող է ներկայացվել պարզաբանում պահանջելու մասին դատարանի ծանուցագիրն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

3. Գրավոր պարզաբանում ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, դատարանն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է դատական տուգանք կիրառելու հարցը: Դատական տուգանք կիրառելու հիմքերի բացակայության դեպքում նույն ժամկետում դատարանը դատավարության մասնակցին ծանուցում է այդ մասին:

(155.1-ին հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-488-Ն)

(04.12.24 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։