ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ
Հոդված 77. Գրավոր ապացույցի հետազոտումը
Հոդված 77. Գրավոր ապացույցի հետազոտումը
1. Գրավոր ապացույցը հետազոտվում է դատական նիստում: Անհրաժեշտության դեպքում գրավոր ապացույցը կարող է հետազոտվել տեխնիկական միջոցների կիրառմամբ:
2. Գործին մասնակցող անձինք կարող են դիրքորոշում հայտնել կամ միմյանց հարցեր ուղղել այդ ապացույցի վերաբերյալ։
3. Անհրաժեշտության դեպքում գրավոր ապացույցները կարող են տրամադրվել նաև վկաներին։
⚖Հոդված 78. Իրեղեն ապացույցները
1. Իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ժխտման միջոց դառնալ։