Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-02-28։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 69. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը

գործել է մինչև 2026-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 69. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը

1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։

2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:

3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։

4. Բերման ենթարկելու մասին որոշումն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է ոստիկանություն՝ կատարման:

(69-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.04.24 ՀՕ-193-Ն)

(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։