ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 18 · ԳՐԱՎՈՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 116. Գրավոր դատաքննության հիմքերը
Հոդված 116. Գրավոր դատաքննության հիմքերը
1. Դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին:
2. Դատաքննության գրավոր ընթացակարգն իրականացվում է դատական քննության բանավոր ընթացակարգը կարգավորող կանոններով՝ այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատաքննության գրավոր ընթացակարգի նկատմամբ: