ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Հոդված 26. Ապացույցների վերաբերելիությունը և թույլատրելիությունը
Հոդված 26. Ապացույցների վերաբերելիությունը և թույլատրելիությունը
1. Վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։
2. Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
3. Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում։