ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Հոդված 38. Դատավարության մասնակիցների մասնակցությունը փորձաքննությանը
Հոդված 38. Դատավարության մասնակիցների մասնակցությունը փորձաքննությանը
1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին: Այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում նրանց մասնակցությունը փորձաքննությանը կամ դրա առանձին փուլերին արգելելու վերաբերյալ: