Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-01-ից մինչև 2016-06-09։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Հոդված 34. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը

գործել է մինչև 2016-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 34. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը

1. Վկան դատարան է կանչվում դատական ծանուցման համար սույն օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան։ Ծանուցագրում նշվում են դատարան չներկայանալու իրավական հետևանքները։

2. Վկան պարտավոր է ներկայանալ դատարան դատարանի կանչով։ Եթե սահմանված կարգով ծանուցված վկան չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը կարող է վկային բերման ենթարկելու որոշում կայացնել` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը։ Միևնույն ժամանակ նրա նկատմամբ կարող է նշանակվել դատական տուգանք` սույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով։

3. Դատական տուգանքի նշանակումը և ծախսերի հատուցման պարտականություն դնելը, ինչպես նաև բերման ենթարկելու մասին որոշումը վերացվում են, եթե վկան ապացուցում է, որ նա ժամանակին չի ստացել ծանուցումը, կամ նրա բացակայության պատճառը հարգելի է եղել։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։