Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-01-ից մինչև 2016-06-09։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 162. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը

գործել է մինչև 2016-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 162. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը

1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե`

1) բացակայում են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը, և

2) բացակայում են սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։

3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։