Հոդված 182. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը
Հոդված 182. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը
1. Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝
1) սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ.
2) սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով և 199-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական դատարանը կայացրել է որոշում, որով անվավեր է ճանաչվել այն իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ, որը կիրառվել է տվյալ գործով դատական ակտ կայացնելիս.
3) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանը կայացրել է դատական ակտ, որով հաստատվել է, որ տվյալ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած դատական ակտով խախտվել է դատավարության մասնակցի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված իրավունքը.
4) Արդարադատության խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով:
(182-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-89-Ն)