Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-05։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 223.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները

գործել է մինչև 2008-01-05Բացել ARLIS-ում

Հոդված 223.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 189 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները գրանցող մարմնի ստորաբաժանման պետը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 206.5-206.7հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի դատական ակտերի հարկադիր կատարողը, բացառությամբ վարչական կալանքի:

(223.1 հոդվածը խմբ. 11.05.92, լրաց. 16.12.05 ՀՕ-14-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։