Հոդված 234. Մաքսային մարմինները
Հոդված 234. Մաքսային մարմինները
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են սույն օրենսգրքի 47.15-րդ հոդվածի 6-րդ մասով, 123 հոդվածի 3-րդ մասով, 137.1 հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 150.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների դեպքում մաքսային հսկողության գոտում հայտնաբերված իրավախախտումների մասով, 169.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 169.34-րդ հոդվածով նախատեսված` իրեն վերապահված իրավասությունների շրջանակում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 302-321-րդ հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը:
Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
(234-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, փոփ. 13.06.06 ՀՕ-138-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-82-Ն, լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն, փոփ. 14.09.22 ՀՕ-354-Ն, 16.01.24 ՀՕ-19-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-377-Ն, փոփ. 11.09.24 ՀՕ-334-Ն)