Հոդված 120. Փոքրաչափս նավերի գրանցման, հաշվառման կանոնները և դրանցից օգտվելու կանոնները խախտելը
Հոդված 120. Փոքրաչափս նավերի գրանցման, հաշվառման կանոնները և դրանցից օգտվելու կանոնները խախտելը
Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության հսկողության տակ գտնվող փոքրաչափս նավերի գրանցման ու հաշվառման կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:
Փոքրաչափս նավերից և դրանց կանգատեղերի բազաներից (կառուցվածքներից) օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկում` մինչև երեք տարի ժամանակով, և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(120-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)