ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 199. Անձնագրերն ապօրինի վերցնելը և դրանք գրավ ընդունելը
Հոդված 199. Անձնագրերն ապօրինի վերցնելը և դրանք գրավ ընդունելը
Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների անձնագրերն ապօրինի վերցնելը, ինչպես նաև նրանց կողմից անձնագրերը գրավ ընդունելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:
(199-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)