ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 69. Անտառների վերականգնման և բարելավման, հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոնները խախտելը
Հոդված 69. Անտառների վերականգնման և բարելավման, հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոնները խախտելը
Անտառների վերականգնման, անտառների վիճակի և տեսակային կազմի բարելավման, դրանց արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոններն ու հրահանգները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(69-րդ հոդվածը փոփ.11.12.02 ՀՕ-495-Ն)