Հոդված 189.5. Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը

Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(189.5 հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն)