ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 244.1. Պետական հարգորոշիչ հսկողություն իրականացնող մարմինները
Հոդված 244.1. Պետական հարգորոշիչ հսկողություն իրականացնող մարմինները
Պետական հարգորոշիչ հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 189.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետական հարգորոշիչ հսկողություն իրականացնող մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.
ՀՀ ֆինանսների նախարարության հարգորոշիչ հսկողության պետական տեսչությունների պետերը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը.
ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(244.1 հոդվածը խմբ. 28.05.86, 14.06.94 ՀՕ-105)