Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-02-04-ից մինչև 2006-02-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 236. Պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները և հիմնարկները

գործել է մինչև 2006-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 236. Պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները և հիմնարկները

Պետական սանիտարական հսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 42, 42.1-43-րդ հոդվածներով, 80-86-րդ հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմաների խախտումներ) և 87-րդ հոդվածով (պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` սանիտարական նորմերի խախտման մասով:

Պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների և հիմնարկների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից) և սույն օրենսգրքի 42.1 հոդվածով նախատեսված խախտումների համար`

Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև ութսունապատիկի չափով.

2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ նորմաները և կանոնները խախտելու համար`

Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հնգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով:

(236-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.12.04 ՀՕ-171-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։