Հոդված 170.7. Ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ կամ հսկիչ (նույնականացման) նշաններ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելը

(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-382-Ն)
Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշները կամ դրոշմապիտակները կամ հսկիչ (նույնականացման) նշանները օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի կամ դրոշմապիտակի կամ հսկիչ (նույնականացման) նշանի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
(170.7-րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն, խմբ., փոփ. 13.11.25 ՀՕ-382-Ն)