ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 244.7. Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինները
Հոդված 244.7. Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինները
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինները քննում են սույն օրենսգրքի 95.3 հոդվածով, 158 և 188 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման պետական հսկողության իրականացման գլխավոր պետական տեսուչը:
(244.7 հոդվածը լրաց. 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն)