Հոդված 244.7. Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առք ու վաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի օրինական շրջանառության ոլորտներում վերահսկողությունը

(վերնագիրը փոփ. 11.09.12 ՀՕ-179-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-75-Ն, խմբ. 25.10.23 ՀՕ-343-Ն)
1. Սույն օրենսգրքի 44.3-րդ հոդվածով, 47.15-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 47.16-րդ հոդվածով, 47.17-րդ հոդվածով, 95.3-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 22-րդ, 25-րդ, 37-42-րդ, 45-րդ և 46-րդ մասերով (բացառությամբ 32-րդ մասով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելու դեպքի), 171.12-րդ հոդվածի 3-5-րդ մասերով, 169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով), 2-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով) և 3-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով), 182.5-րդ հոդվածի 11-րդ (բացառությամբ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների) և 14-րդ մասերով, 173.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-9-րդ մասերով, 188-րդ հոդվածով, 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով և 213.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
1.1. Օրենսգրքի 171.12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-13-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
2. Թանկարժեք մետաղների, չափումների, հավատարմագրման և ոչ պարենային արտադրանքի ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը և տեղակալը:
2.1. Օրենսգրքի 171.12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ և 13-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին արձանագրություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն։
3. Սույն օրենսգրքի 169.25-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է (են) նշանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորած՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):
(244.7- րդ հոդվածը լրաց. 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 12.09.08 ՀՕ-142-Ն, փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-247-Ն, 29.06.16 ՀՕ-124-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-75-Ն, լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-130-Ն, լրաց. 09.10.20 ՀՕ-456-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-143-Ն, լրաց. 01.07.21 ՀՕ-289-Ն, 07.12.22 ՀՕ-535-Ն, փոփ. 10.02.23 ՀՕ-27-Ն, խմբ. 25.10.23 ՀՕ-343-Ն, լրաց. 14.11.23 ՀՕ-350-Ն, 22.12.23 ՀՕ-5-Ն)
(07.12.22 ՀՕ-535-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
(14.11.23 ՀՕ-350-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 25.03.26 ՀՕ-111-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)