Հոդված 207. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը
Հոդված 207. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը
1. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները).
1) վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար՝
ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր.
Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%)
Ածուխ 5
Տորֆ 3
Այրվող թերթաքարեր 3
բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր.
Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (դրամ)
Ածուխ 1200
Տորֆ 600
Այրվող թերթաքարեր 450
2) շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր.
Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%)
Ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր, տրավերտիններ, կվարցիտներ, մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ) 6
Կրաքար (կիր ստանալու համար) 3
Կավեր 4
Բնական հանքային ներկեր 4
Գիպսատար կավեր 4
բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր.
Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (դրամ)
Ցեմենտի հումք՝ կավեր, կրաքարեր, տրավերտիններ, կվարցիտներ 360
Ցեմենտի հումք՝ մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ 150
Կրաքար (կիր ստանալու համար) 112
Կավեր 90
Գիպսատար կավեր 900
Բնական հանքային ներկեր 4500
3) գունագեղ քարերի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր.
Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%)
Ագաթ 6
Փիրուզ 6
Վանակատ (ծիածանվող օբսիդիան) 6
Հասպիս 6
Օնիքսանման մարմար 5
Լիստվենիտ 5
Վանակատ (օբսիդիան) 7
բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր.
Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (դրամ)
Վանակատ (օբսիդիան) 22
Լիստվենիտ 2250
Օնիքսանման մարմար մենաքարը, երեսապատման քարը լցանյութը, խճաքարը` որպես
արհեստագործական քարերի հումք
135 22
4) մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր.
Օգտակար հանածոյի տեսակը (չափի միավորը) Դրույքաչափը (%)
Ցեոլիտ (խոր.մ) 5
Պեռլիտ (խոր.մ) 6
Դիատոմիտ (խոր.մ) 6
Բենտոնիտ (տոննա) 6
Դունիտ և պերիդոտիտ, մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ (տոննա) 4
Հրակայուն կավեր (տոննա) 4
Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք) (տոննա) 4
Ծծումբ (տոննա) 3
Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա) 3
Դոլոմիտ (տոննա) 3.5
Բարիտ (տոննա) 5
բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր.
Օգտակար հանածոյի անվանումը Չափի միավորը Դրույքաչափը
(դրամ)
Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք), ռիոլիտ դացիտային տուֆ տ 90
Բարիտ տ 180
Բենտոնիտ տ 2500
Դիատոմիտ խոր. մ 1150
Դոլոմիտ տ 180
Դունիտ և պերիդոտիտ տ 450
Մագնեզիումասիլիկատային ապարներ տ 150
Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) տ 1600
Հրակայուն կավեր տ 230
Պեռլիտ խոր. մ 2050
Ցեոլիտ խոր. մ 1800
Հղկանյութեր կգ 23
5) երեսապատման քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր`
Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%)
Տուֆ 5
Ֆելզիտային տուֆ (այդ թվում` դեկորատիվ) 6
Գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ) 7
Մարմար, մարմարացված կրաքարեր 5
Դեկորատիվ մարմար 6
Կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ 7
Տրավերտին 6
Բազալտ 4.5
Հիալոբազալտ 6
6) շինարարական քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր՝
Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%)
Տուֆ 4
Տուֆաավազաքարեր 3.5
Բազալտ 3.5
Անդեզիտ, անդեզիտաբազալտ և այլն 3.5
Պրոֆիրիտ 3
Կրաքար 3.5
7) լցանյութերի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր՝
Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%)
Հրաբխային խարամ 3
Պեմզա 4
Ավազախճաքարային խառնուրդ (ավազ, խիճ և այլն) 3
Բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ, անդեզիտաբազալտ, լիպարիտ և այլն) 3
8) երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր`
Օգտակար հանածոյի անվանումը Մարված
պաշարից
երեսապատման
քարի,
շինաքարի ելքը
(տոկոս) Դրույքաչափը (դրամ)
երեսա-պատման
քարը շինա-քարը լցանյութը և
բալաստային հումքը
Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 1125 450 135
30-40 1350 630
40-50 1575 720
50-ից ավելի 1800 900
Գաբբրոներ, գրանիտներ, տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 3150 - 180
30-40 4500 -
40-50 5850 -
50-ից ավելի 6750 -
Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 3600 - -
20-30 4500 -
30-40 5400 -
40-ից ավելի 6300 -
Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 2700 - 1350
20-30 3600 -
30-40 4500 -
40-ից ավելի 5400 -
Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 900 315 90
30-40 1125 450
40-50 1350 585
50-ից ավելի 1575 675
Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 2025 675 90
30-40 2250 900
40-50 2475 1125
50-ից ավելի 2700 1350
Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 135
Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 157
Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 157
2. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված օգտակար հանածոյի յուրաքանչյուր տեսակի համար փաստացի մարված պաշարների՝ չափաքանակները գերազանցող ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:
3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված օգտակար հանածոյի յուրաքանչյուր տեսակի համար փաստացի մարված պաշարների ամբողջ ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:
4. 2018 թվականի հունվարի 1-ից պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար կիրառվող բնօգտագործման վճարի հաստատուն դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաստատուն դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաստատուն դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաստատուն դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:
(207-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-191-Ն)