Հոդված 413. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը
Հոդված 413. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը
1. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը Օրենսգրքի 400-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ենթակա է բռնագրավման՝
1) Օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածներով սահմանված՝ դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման դեպքում.
2) Օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնի խախտման այն դեպքում, երբ օտարվող ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է 50 հազար դրամը.
3) Օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված՝ ապօրինի գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքում: