Հոդված 385. Դրամարկղային գործառնությունների իրականացումը
Հոդված 385. Դրամարկղային գործառնությունների իրականացումը
1. Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով:
2. Դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Բանկային հաշիվներից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կատարվում է մինչև կանխիկ գումարը բանկային հաշվից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշիվներ կատարվում է մինչև կանխիկ գումարը դրամարկղից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը: