ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸԳլուխ 61 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ
Հոդված 300. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հաշվառումից հանումը
Հոդված 300. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հաշվառումից հանումը
1. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին հաշվառումից հանելու համար հիմք է հանդիսանում նրա մահվան փաստը հավաստող՝ երրորդ անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը:
2. Սույն հոդվածում նշված տեղեկության ստացումից կամ փաստաթղթի պատճենի ներկայացումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, միասնական գրանցամատյանում ֆիզիկական անձի վերաբերյալ կատարվում են համապատասխան գրառումներ: Մահվան օրվանից ֆիզիկական անձը համարվում է հաշվառումից հանված:
3. Բնակչության ռեգիստր վարող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնին տեղեկություններ է տրամադրում մահացած ֆիզիկական անձանց մասին: