Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 43 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 220. Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 220. Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը

1. Բնօգտագործման վճար վճարողները`

1) մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`

ա. բնապահպանական տեսչություն են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկի այն հավելվածը, որը կազմվում է մակերևութային և թերմալ ջրերի օգտագործման, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների և կենսապաշարների օգտագործման համար,

բ. ընդերքի պետական տեսչություն են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկի այն հավելվածը, որը կազմվում է պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների մարված պաշարների, հանքային ջրերի, աղի արդյունահանված պաշարների համար.

2) բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները (սույն մասի 1-ին կետով սահմանված և լիազոր մարմինների կողմից հաստատված հավելվածներով) ներկայացնում են հարկային մարմին:

2. Բնօգտագործման վճար վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել ընդերքի պետական տեսչություն, բնապահպանական տեսչություն և հարկային մարմին:

3. Սույն հոդվածին համապատասխան` հարկային հաշվարկներ ներկայացնելը պարտադիր չէ ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր` մինչև մեկ տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։