Հոդված 10. Խորհրդակցություններ
Հոդված 10. Խորհրդակցություններ
1. Երկու Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները ըստ անհրաժեշտության հանդիպումներ կանցկացնեն հետևյալ նպատակներով.
ա) սույն Համաձայնագրի կիրառման հարցերի ուսումնասիրում,
բ) ներդրումների իրավական հարցերով և դրանց իրականացման հնարավորությունների մասին տեղեկատվության փոխանակում,
գ) ներդրումների կապակցությամբ ծագող վեճերի կարգավորում,
դ) ներդրումների հետ կապված այլ հարցերի ուսումնասիրում,
ե) սույն Համաձայնագրի մեջ հնարավոր փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունների քննարկում:
2. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը առաջարկի խորհրդակցություններ անցկացնել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած հարցով, ապա մյուս Պայմանավորվող կողմը ամիջապես կպատասխանի, և խորհրդակցությունները հաջորդաբար կանցկացվեն Երևանում և Դուշանբեում: