Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կխրախուսի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին` իր տարածքում ներդրումներ կատարելու և կթույլատրի այդպիսի ներդրումները իր օրենսդրությանը համապատասխան:
2. Ներդրումները, այնպես, ինչպես դրանք սահմանված են 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն, և դրանց հետ կապված եկամուտները կօգտվեն լիակատար պաշտպանությունից սույն Համաձայնագրին համապատասխան: Նույնը, առանց սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին վնաս հասցնելու, վերաբերում է նաև այդպիսի եկամուտների վերաներդրման դեպքում ստացված բոլոր եկամուտներին: Ներդրումների` օրենքի շրջանակներում կատարված ընդլայնումը, փոփոխումը կամ ձևափոխումը կդիտվեն որպես նոր ներդրումներ: