Հոդված 5. Ներդրումների հետ կապված վճարումների փոխանցումներ
Հոդված 5. Ներդրումների հետ կապված վճարումների փոխանցումներ
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կերաշխավորի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին` նրանց կողմից բոլոր հարկային և պարտադիր վճարումների այլ տեսակների կատարումից հետո, ներդրումների հետ կապված վճարումների անարգել փոխանցում արտասահման, և մասնավորապես, բայց ոչ բացառապես`
ա) սկզբնական ներդրման գումարների և ներդրումների պահպանման և մեծացման համար լրացուցիչ գումարների,
բ) ներդրումներից ստացված շահույթի,
գ) պայմանագրերով նախատեսված վճարումների իրականացման համար անհրաժեշտ գումարների, ներառյալ ռոյալթիի, արտոնագրերի, ֆրանչայզինգի հետ կապված վճարումների և պարտքերի մարման և այլ նմանատիպ իրավունքների հետ կապված վճարումների,
դ) ներդրումների լրիվ կամ մասնակի օտարման կամ վաճառքի կապակցությամբ ներդրողի ստացած գումարների, ներառյալ` ներդրված ներդրումների աճը,
ե) սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված փոխհատուցումների,
զ) Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիների` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումների հետ կապված աշխատանք կատարելու համար ստացված աշխատավարձերի և այլ վարձատրության,
է) վեճերի կարգավորման արդյունքում վճարված գումարների:
2. Վճարումների փոխանցումները կիրականացվեն առանց անհիմն ուշացումների, ազատ փոխարկելի տարադրամով և փոխանցման օրը գործող փոխարժեքով:
«Առանց անհիմն ուշացումների» փոխանցում կհամարվի փոխանցման հետ կապված ձևական գործողությունների կատարման համար պահանջվող օպտիմալ ժամանակահատվածում կատարված փոխանցումը: