Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Այլ կանոնների կիրառումը և հատուկ պարտավորություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Այլ կանոնների կիրառումը և հատուկ պարտավորություններ

1. Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության դրույթները կամ միջազգային իրավունքին համապատասխան ստանձնած պարտավորությունները, որոնք առկա են կամ կսահմանվեն ապագայում, ի լրումն սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմերի միջև, պարունակում են ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ կանոններ, որոնք մյուս Պայմանավորվող կողմի ներդրումներին և ներդրողներին ավելի բարենպաստ ռեժիմից օգտվելու իրավունք են տալիս, քան նախատեսվում է սույն Համաձայնագրով, ապա այդ կանոնները կգերակայեն սույն Համաձայնագրի նկատմամբ, այնքանով, որքանով դրանք ավելի բարենպաստ են:

2. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի (ներդրողների) միջև ստորագրված հատուկ համաձայնագրերին համապատասխան իրականացված ներդրումները կկարգավորվեն սույն Համաձայնագրի և այդ հատուկ համաձայնագրի դրույթներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։