Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Պայմանավորվող Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ վեճերի կարգավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պայմանավորվող Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ վեճերի կարգավորումը

1. Պայմանավորվող Կողմերը պետք է ձգտեն բարի կամքով և համագործակցության ոգով հասնել փոխադարձ ներդրումներին վերաբերող ցանկացած հարցի արագ և արդար լուծմանը:

2. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված Պայմանավորվող Կողմերի միջև վեճերը հնարավորության սահմաններում կլուծվեն դիվանագիտական ուղիներով:

3. Եթե այդ ձևով վեճը չկարգավորվի վեճի մասին ծանուցելու պահից երեք ամսվա ընթացքում, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով այն կփոխանցվի արբիտրաժային (միջնորդ) դատարանի քննությանը, որը կստեղծվի սույն հոդվածի համաձայն:

4. Այդպիսի արբիտրաժային դատարան կստեղծվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար հետևյալ ձևով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը արբիտրաժային վարույթի մասին ծանուցում ստանալու օրվանից քառասուն օրվա ընթացքում կնշանակի մեկ արբիտր: Հետո այդ երկու արբիտրերը ընտրում են երկու Պայմանավորվող կողմերի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երրորդ պետության քաղաքացու, որը երկու Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ երկու արբիտրերից վերջինի նշանակման օրվանից քառասուն օրվա ընթացքում կնշանակվի դատարանի նախագահ:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետներում, անհրաժեշտ նշանակումները չկատարվեն, ապա այլ պայմանավորվածության բացակայության դեպքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումներ կատարելու խնդրանքով: Եթե Միջազգային դատարանի նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի կամ այնպիսի պետության քաղաքացի, որի հետ Պայմանավորվող կողմերից մեկը չունի դիվանագիտական հարաբերություններ կամ որևէ այլ պատճառով չի կարող կատարել նշված գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումների կատարումը կառաջարկվի Միջազգային դատարանի փոխնախագահին: Եթե Միջազգային դատարանի փոխնախագահը նույնպես հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի կամ, եթե որևէ այլ պատճառով չի կարող կատարել նշված գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումների կատարումը կառաջարկվի Միջազգային դատարանի ըստ ավագության նրան հաջորդող անդամին, որը չի հանդիսանում որևէ Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի:

6. Միջնորդ դատարանը ինքնուրույն է սահմանում իր աշխատակարգը: Դատարանը իր որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը կլինի վերջնական և պարտադիր երկու Պայմանավորվող կողմերի համար: Դատարանը որոշումները կայացնում է սույն Համաձայնագրի դրույթներին և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կկրի իր կողմից նշանակված արբիտրի գործունեության և միջնորդ վարույթում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը. դատարանի նախագահի գործունեության հետ կապված ծախսերը, ինչպես նաև այլ ծախսերը Պայմանավորվող կողմերը կկրեն հավասար չափով: Դատարանը, սակայն, կարող է նախատեսել իր որոշման մեջ, որ Պայմանավորվող կողմերից մեկը կկրի ծախսերի մեծ մասը, և այդպիսի որոշումը պարտադիր կլինի երկու Պայմանավորվող կողմերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։