Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Սուբրոգացիա

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Սուբրոգացիա

1. Պայմանավորվող կողմը կամ նրա կողմից լիազորված մարմինը, որոնք կիրականացնեն վճարում ցանկացած ներդրողի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրումների կապակցությամբ կնքված երաշխավորման կամ ապահովագրման շրջանակներում, կարող են սուբրոգացիայի կարգով իրականացնել ներդրողի իրավունքները` նույն ծավալով, ինչ որ ներդրողը:

2. Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողի հետ վեճի կողմ հանդիսանալով` վեճի կարգավորման կամ դրա կապակցությամբ կայացված որոշման կատարման ամբողջ ընթացքում, չպետք է որպես պաշտպանություն փաստարկի իր անձեռնմխելիությունը կամ այն հանգամանքը, որ ներդրողը ըստ ապահովագրական կոնտրակտի, որը չի նախատեսում վերջին Պայմանավորվող կողմին կամ նրա կողմից լիազորված կառույցներին երաշխիքների տրամադրում, ստացել է հատուցում և այն ծածկում է կրած վնասների կամ կորուստների ամբողջ ծավալը կամ դրա մի մասը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։