Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ներդրումների օտարումը և վնասների փոխհատուցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ներդրումների օտարումը և վնասների փոխհատուցումը

1. Պայմանավորվող Կողմերից մեկի ներդրողների` մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում կատարած ներդրումները չեն օտարվի, ազգայնացվի կամ ենթարկվի հետևանքներով օտարմանը հավասար միջոցառումների (այսուհետ` օտարում), բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի միջոցառումները ձեռնարկվում են ելնելով հասարակական և պետական շահերից և իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, և ուղեկցվում են նախնական և համարժեք փոխհատուցան վճարմամբ:

2. Փոխհատուցումը պետք է համապատասխանի օտարվող ներդրումների իրական շուկայական արժեքին` մինչև այն պահը, երբ պաշտոնապես հայտնի է դարձել օտարման փաստացի իրականացման մասին կամ պատրաստվող օտարման մասին: Փոխհատուցումը պետք է վճարվի առանց անհիմն ուշացման ազատ փոխարկելի տարադրամով և ազատ փոխանցվում է մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք: Մինչև լրիվ վճարումը փոխհատուցման գումարին կհաշվարկվեն տոկոսներ` համաձայն այն Պայմանավորվող կողմի տոկոսադրույքի, որի տարածքում կատարվել են ներդրումները:

3. Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնց ներդրումներին վնաս է հասցվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` պատերազմի կամ այլ զինված ընդհարման, արտակարգ իրավիճակների, քաղաքացիական անկարգությունների, պետական հեղաշրջման. ապստամբության կամ այլ նման իրադարձության հետևանքով, վերջին Պայմանավորվող կողմի տարածքում կտրամադրվի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է սեփական ներդրողներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին, բացառությամբ տարերային աղետների, հրդեհների, վթարների, համաճարակների դեպքերի և այլ արտակարգ բնույթ ունեցող հանգամանքների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։