Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և դադարեցումը

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը գրավոր կծանուցի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ծանուցումներից վերջինի ստացման օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կգործի տասը տարվա ընթացքում: Եթե այդ ժամկետը լրանալուց վեց (6) ամիս առաջ Պայմանավորվող կողմերից ոչ մեկը գրավոր չծանուցի այն մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, ապա այն յուրաքանչյուր անգամ կերկարաձգվի տասը (10) տարով:

3. Մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամկետը իրականացված և Համաձայնագրի գործողության տակ ընկնող ներդրումների նկատմամբ սույն Համաձայնագրի բոլոր դրույթները ուժի մեջ կմնան սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամկետից հաշված հաջորդ տասը (10) տարվա ընթացքում:

Ի վկայություն վերը նշվածի, համապատասխան կառավարությունների ներքոհիշյալ լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Դուշանբե քաղաքում 2002 թվականի ապրիլի 3-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն, տաջիկերեն և ռուսերեն: Սույն Համաձայնագրի դրույթների տարբեր մեկնաբանման ժամանակ որպես հիմք կընդունվի ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի նոյեմբերի 18-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։