Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Ներդրումների ազգային ռեժիմ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ներդրումների ազգային ռեժիմ

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում պարտավորվում է ապահովել մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողների ներդրումների և ներդրումների հետ կապված գործունեության նկատմամբ արդար և իրավահավասար ռեժիմ, որը բացառում է խտրական բնույթի այնպիսի միջոցների կիրառումը, որոնք կարող են խոչընդոտել ներդրումների կառավարմանը և տնօրինմանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ռեժիմը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմը, որը տրամադրվում է սեփական ներդրողներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին և այդպիսի ներդրումների հետ կապված գործողություններին:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում այն արտոնությունների և առավելությունների վրա, որոնք Պայմանավորվող կողմը տրամադրում է կամ ապագայում կտրամադրի ցանկացած երրորդ պետության ներդրողներին կամ նրանց ներդրումներին կապված`

ա) ազատ առևտրի գոտուն, մաքսային կամ տնտեսական միությանը, տնտեսական փոխօգնության կազմակերպությանը կամ այնպիսի միջազգային համաձայնագրին անդամակցության հետ, որը նախատեսում է այնպիսի արտոնություններ և առավելություններ, ինչպիսիք Պայմանավորվող կողմը տրամադրում է նշված կազմակերպությունների մասնակիցներին,

բ) կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի կամ հարկման հարցերով այլ պայմանավորվածության հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։