Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումային վեճերի լուծումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումային վեճերի լուծումը

1. Պայմանավորվող կողմերից մեկի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումների կապակցությամբ ծագած ցանկացած վեճ կլինի գրավոր ծանուցման առարկա, որն ուղեկցվում է նախաձեռնող կողմի մանրամասն մեկնաբանություններով:

2. Եթե գրավոր ծանուցման օրվանից երեք ամսվա ընթացքում հաշտության կամ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով հնարավոր չի լինի կարգավորել վեճը, ապա ներդրողի հայեցողությամբ վեճը կփոխանցվի այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կամ արբիտրաժի քննարկմանը, որի տարածքում կատարվել են ներդրումները կամ էլ` միջազգային արբիտրաժային դատարանի քննարկմանը:

Վերջին դեպքում Պայմանավորվող կողմերը նախապես համաձայնում են սույն կետ առաջին պարբերությունում հիշատակված վեճը անվերապահորեն փոխանցել միջազգային արբիտրաժ սույն հոդվածին համապատասխան: Այսպիսի համաձայնությունը ենթադրում է, որ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը հրաժարվում է պահանջել, որ սպառվեն վեճի կարգավորման բոլոր ներքին վարչական կամ իրավաբանական միջոցները:

3. Միջազգային արբիտրաժային դատարանում վեճը քննելիս այն փոխանցվում է «ad hoc» արբիտրաժային դատարանի քննմանը` Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի արբիտրաժային կանոնակարգին համապատասխան:

4. Վեճին մասնակցող Պայմանավորվող կողմերը արբիտրաժային վարույթի կամ արբիտրաժային որոշման կատարման ցանկացած փուլում պարտավորվում են չվիճարկել այն հանգամանքը, որ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողը սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված որևէ ապահովագրական պոլիսին կամ այլ երաշխիքին համապատասխան ստացել է լրիվ կամ մասնակի փոխհատուցում:

5. Արբիտրաժային դատարանը որոշում է կայացնում` ղեկավարվելով ներդրումներ ընդունող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, ներառյալ կոլիզիոն իրավունքի կանոնները, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթներով, ներդրումների կապակցությամբ գործող հատուկ համաձայնագրերով և միջազգային իրավունքի սկզբունքներով:

6. Արբիտրաժային որոշումը կլինի վերջնական և պարտադիր վեճի երկու կողմերի համար: Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է այդ որոշումը ի կատար ածել իր օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։