Հոդված 10. Տարանցման ընթացակարգը
Հոդված 10. Տարանցման ընթացակարգը
1. Տարանցման վերաբերյալ դիմումը իրավասու մարմիններին պետք է ներկայացվի գրավոր և պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) տարանցման ձևը (օդով, ցամաքով կամ ծովով), տարանցման այլ հնարավոր պետությունները և նախատեսվող վերջնական նպատակակետը,
բ) տվյալ անձի տվյալները (օրինակ՝ անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և, եթե հնարավոր է, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, ճամփորդական փաստաթղթի տեսակը և համարը),
գ) սահմանի հատման նախատեսված կետը, փոխադրման ժամանակը և հնարավոր ուղեկցումը,
դ) դիմում, որ հայցող Պայմանավորվող կողմի տեսակետից՝ 9-րդ հոդվածի 2-րդ կետի պայմանները կատարված են, և որ հայտնի չէ 9-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված մերժման որևէ պատճառ:
Տարանցման դիմումների համար օգտագործվող ընդհանուր ձևը կցված է սույն Համաձայնագրին՝ որպես 13-րդ Հավելված:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը առանց անհիմն ուշացման և ցանկացած դեպքում առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կպատասխանի տարանցման դիմումին սույն Համաձայնագրի 14-րդ Հավելվածին համապատասխան. տարանցման դիմումի մերժման պատճառները պետք է հայտնվեն: Այս ժամկետը սկսում է գործել ընդունման դիմումը ստանալու օրվանից: Այդ ժամկետը լրանալուց հետո փոխանցումը կհամարվի համաձայնեցված գործողություն: Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, անձի տարանցման դիմումի վերաբերյալ դրական պատասխանի հիման վրա, հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին, 15-րդ Հավելվածին համապատասխան, կուղարկի ծանուցում անձի տարանցման վերաբերյալ ոչ ուշ, քան նախատեսված տարանցման օրվանից յոթ օր առաջ:
3. Եթե տարանցումն իրականացվում է օդով, ապա տարանցման նպատակով ընդունվող անձը կամ նրա հնարավոր ուղեկիցները ազատվում են տարանցման վիզա ձեռք բերելու անհրաժեշտությունից:
4. Փոխադարձ խորհրդակցություններից հետո հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները կաջակցեն տարանցման իրականացմանը, մասնավորապես, այդ անձանց հսկելու և այդ նպատակով համապատասխան հարմարություններ տրամադրելու միջոցով: