Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Տարանցման սկզբունքներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Տարանցման սկզբունքներ

1. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա թույլ կտա երրորդ երկրների քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցում իր տարածքով, եթե առաջիկա ուղևորությունը տարանցման այլ հնարավոր պետություններ և հետ ընդունելը վերջնակետ հանդիսացող պետության կողմից երաշխավորված է:

2. Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը սահմանափակելու համար՝ այն դեպքերում, երբ այդ անձինք չեն կարողանա վերադառնալ անմիջապես վերջնակետ հանդիսացող երկիր:

3. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է մերժել տարանցումը`

ա) եթե երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը տարանցման այլ պետությունում կամ վերջնակետ հանդիսացող պետությունում կարող է ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի, մահապատժի, ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելու կամ քաղաքական հայացքների համար հետապնդումների ռիսկի կամ կարող է դառնալ քրեական հետապնդման կամ պատժամիջոցների կիրառման օբյեկտ, կամ նրան կարող է սպառնալ քրեական հետապնդման կամ պատժամիջոցների վտանգ հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում,

բ) առողջապահության, ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ այլ ազգային շահերից ելնելով:

4. Պայմանավորվող կողմերը կարող են չեղյալ համարել ցանկացած թույլտվություն, եթե հետագայում առաջանան կամ հայտնաբերվեն 3-րդ կետում նշված տարանցումը խոչընդոտող հանգամանքներ, կամ եթե առաջիկա ճանապարհորդությունը տարանցման հնարավոր պետությունների կամ հետ ընդունելը վերջնակետ հանդիսացող պետության կողմից այլևս չի երաշխավորվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։