Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Տվյալների պաշտպանություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Տվյալների պաշտպանություն

Անձնական տվյալների հաղորդումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ կլինի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին սույն Համաձայնագրի իրականացման նպատակով: Անձնական տվյալների մշակումը և օգտագործումը առանձին դեպքերում կկատարվի Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրության համաձայն: Ի լրումն վերոհիշյալի՝ կկիրառվեն հետևյալ սկզբունքները`

ա) անձնական տվյալները պետք է մշակվեն արդարացիորեն և օրինականորեն,

բ) անձնական տվյալները պետք է հավաքվեն սույն Համաձայնագրի հստակ, որոշակի և օրինական իրականացման նպատակով և հետագայում ստացողի կողմից չօգտագործվեն հաղորդման կամ ստացողի կողմից այլ նպատակով, որը համատեղելի չէ վերը նշված նպատակի հետ,

գ) անձնական տվյալները պետք է լինեն համարժեք, գործին վերաբերող և չլինեն ավելորդ այն նպատակի համար, որի համար հավաքվում են և/կամ հետագայում կօգտագործվեն: Մասնավորապես, հաղորդված անձնական տվյալները կարող են վերաբերել միայն հետևյալին`

- փոխադրման ենթակա անձին (օրինակ` ազգանուն, անուն, որևէ նախկին անուն, ծածկանուն կամ կեղծանուն, ծննդյան ամսաթիվ և վայր, սեռ, ներկա և նախկին քաղաքացիություն),

- անձը հաստատող փաստաթղթին կամ անձնագրին (համար, վավերականության ժամկետ, տալու ամսաթիվ, տվող մարմին, տալու վայր),

- կանգառելու վայրերին և երթուղիներին,

- այլ տեղեկությունների, որոնք, սույն Համաձայնագրի համաձայն, անհրաժեշտ են փոխադրման ենթակա անձի ինքնությունը հաստատելու կամ հետ ընդունելու հետ կապված պահանջները ուսումնասիրելու համար,

դ) անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և անհրաժեշտության դեպքում թարմացվեն,

ե) անձնական տվյալները պետք է պահպանվեն այն ձևով, որը հնարավորություն կտա նույնականացնել տվյալների բովանդակությունը այն ծավալով, որը անհրաժեշտ է այն նպատակի համար, ինչի համար տվյալները հավաքվել են, կամ որի համար դրանք հետագայում կօգտագործվեն,

զ) հաղորդող մարմինը և ստացողը կձեռնարկեն խելամիտ քայլեր ապահովելու համար անձնական տվյալների ուղղման, ոչնչացման կամ պահպանման իրականացումը՝ այն դեպքում, երբ տվյալների օգտագործումը չի համապատասխանում սույն հոդվածի դրույթներին, մասնավորապես, երբ այդ տվյալները համարժեք չեն, չեն վերաբերում տվյալ գործին, ճշգրիտ չեն կամ ավելորդ են օգտագործման համար: Սա ներառում է մյուս Կողմին ուղղված ծանուցումը տվյալների որևէ ուղղման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ,

է) դիմումի դեպքում ստացողը կտեղեկացնի հաղորդող մարմնին հաղորդած տվյալների օգտագործման և ստացած արդյունքների մասին,

ը) անձնական տվյալները կարող են հաղորդվել միայն իրավասու մարմիններին: Այդ տվյալները այլ մարմիններին հետագա հաղորդման համար պահանջվում է դրանք հաղորդող մարմնի նախնական համաձայնությունը,

թ) հաղորդող և ստացող մարմինները պարտավոր են գրանցել անձնական տվյալների հաղորդումը և ստացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։