Հոդված 5. Քաղաքացիությունը հաստատող միջոցներ
Հոդված 5. Քաղաքացիությունը հաստատող միջոցներ
1. Քաղաքացիություն ունենալու փաստը, սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, կարող է հաստատվել այն փաստաթղթերով, որոնք թվարկված են սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածում: Այդ փաստաթղթերի ներկայացման դեպքում Պայմանավորվող կողմերը կճանաչեն քաղաքացիությունը առանց հետագա ձևականությունների:
2. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն քաղաքացիության prima facie ապացուցումը կարող է հաստատվել սույն Համաձայնագրի 4-րդ Հավելվածում թվարկված փաստաթղթերի միջոցով: Այդ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում Պայմանավորվող կողմերը անձի քաղաքացիությունը կհամարեն հաստատված, եթե Պայմանավորվող կողմերը չհաստատեն հակառակը:
3. Եթե 3-րդ կամ 4-րդ Հավելվածներում թվարկված փաստաթղթերից ոչ մեկը չի կարող ներկայացվել, Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները խնդրանքի դեպքում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` անձի քաղաքացիությունը պարզելու նպատակով:
4. Անձը, որը ենթադրաբար Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի քաղաքացին է, սակայն նրա ինքնությունը դեռևս ամբողջովին պարզված չէ, կարող է գտնվել սահմանն հատելու կետերում:
5. Եթե հետագա քննությունը ցույց է տալիս, որ Պայմանավորվող կողմի պետության սահմանի հատման կետում գտնվող անձը, ինչպես նշված է 4-րդ կետում, այն Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի չէ, որի սահմանի հատման կետում գտնվում է, ապա այդ անձը վերադարձվում է մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք: Եթե հետագա քննությունը ցույց տա, որ Պայմանավորվող կողմի սահմանի հատման կետում գտնվող անձը այդ Պայմանավորվող կողմի պետւթյան քաղաքացին է, ապա նա հետ կընդունվի այդ Պայմանավորվող կողմի պետության տարածք առանց հետագա ձևականությունների: