Հոդված 2. Սեփական քաղաքացիներին հետ ընդունելը
Հոդված 2. Սեփական քաղաքացիներին հետ ընդունելը
1. Հայցվող Պայմանավորվող կողմը, հայցող Պայմանավորվող կողմի դիմումով, առանց ձևականությունների (ոչ նրանք, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրում) հետ կընդունի հայցող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության գտնվող անձանց՝ պայմանով, որ հաստատված է կամ կարող է prima facie ապացույցների հիման վրա հիմնավոր կերպով ենթադրվել, որ այդ անձինք հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիներ են:
2. Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմը, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս արագ և բոլոր դեպքերում առավելագույնը 15 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին կտրամադրի վերադարձի համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական է առնվազն 30 օր: Եթե օրենսդրական կամ գործնական բնույթի հարցերի պատճառով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել նախապես տրված վավերական ճամփորդական փաստաթղթով, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս արագ և բոլոր դեպքերում առավելագույնը 15 օրվա ընթացքում կտրամադրի նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:
3. Հայցող Պայմանավորվող կողմը նույն պայմաններով հետ կընդունի այդ անձին իր պետության տարածք, եթե հետագա ստուգումները ցույց տան, որ նա, փաստորեն, հայցող Պայմանավորվող կողմի տարածքից մեկնելու պահին չի ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիություն: