Հոդված 17. Հավելվածներ
Հոդված 17. Հավելվածներ
1. 1-ինից 15-րդ Հավելվածները կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
2. Հավելվածների փոփոխությունները պետք է գրավոր համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի կողմից:
Կատարված է Կոպենհագեն քաղաքում 2003թ. ապրիլի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, դանիերեն և անգլերեն: Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Հ ա վ ե լ վ ա ծ 1
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
(4-րդ հոդվածի 1-ին կետ)
Հայաստանի կողմից Համաձայնագրի իրականացման իրավասու մարմինն է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Հասցե՝ Երևան, Մաշտոցի 13 ա
Հեռախոս՝ (3741) 52 14 16
Տելեֆաքս՝ (3741) 52 14 16
Էլեկտրոնային փոստի հասցե՝
Դանիայի կողմից Համաձայնագրի իրականացման իրավասու մարմինն է՝ Դանիայի ոստիկանության ազգային հանձնակատար, E-դեպարտամենտ:
Հասցե՝ Դանիայի ոստիկանության ազգային հանձնակատար, E-դեպարտամենտ
Anker Heegaards Gade 5, 3
1780 Copenhagen V
Denmark
Հեռախոս՝ 9945 33 91 09 10 - 6248
9945 33 14 88 88 - 6203
Տելեֆաքս՝ 9945 33 43 00 39
9945 33 43 00 40
Էլեկտրոնային փոստի հասցե` rpche@ politi.dk
Հ ա վ ե լ վ ա ծ 2
ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՄԱՆ ԿԵՏԵՐ
(8-րդ հոդվածի 2-րդ կետ)
Սույն Համաձայնագրի իրականացման համար սահմանի հատման սահմանված կետերը հետևյալներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում`
- օդով փոխադրման համար միջազգային սահմանի հատման կետ է հանդիսանում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը,
բ) Դանիայի Թագավորությունում`
- օդով փոխադրման համար միջազգային սահմանի հատման կետ է հանդիսանում Կաստրուպի «Կոպենհագեն» օդանավակայանը:
Հ ա վ ե լ վ ա ծ 3
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ
(2-րդ հոդվածի 1-ին կետ և 5-րդ հոդվածի 1-ին կետ)
- Վավերական ազգային անձնագրեր,
- վավերական դիվանագիտական անձնագրեր:
Հ ա վ ե լ վ ա ծ 4
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ PRIMA FACIE ԱՊԱՑՈՒՅՑ
(2-րդ հոդվածի 1-ին կետ և 5-րդ հոդվածի 2-րդ կետ)
- Ժամկետանց ազգային անձնագրեր,
- ժամկետանց դիվանագիտական անձնագրեր,
- ազգային և դիվանագիտական անձնագրերի պատճեններ,
- վարորդական իրավունքներ կամ դրանց պատճեններ,
- ծննդյան վկայականներ կամ դրանց պատճեններ,
- զինգրքույկներ կամ դրանց պատճեններ, վկաների ցուցմունքներ,
- նավաստու գրանցման գրքույկներ կամ դրանց պատճեններ,
- ընկերության ինքնությունը հաստատող քարտեր կամ դրանց պատճեններ,
- վկաների bona fide ցուցմունքներ,
- համապատասխան անձի կողմից ներկայացված` իրեն վերաբերող մանրամասներ` նշելով այն լեզուն, որով խոսում է այդ անձը, ներառյալ` պաշտոնական քննության արդյունքում ստացված տվյալներ,
- ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է օգնել` որոշելու համապատասխան անձի քաղաքացիությունը,
- սույն Հավելվածում թվարկված որևէ ժամկետանց փաստաթուղթ:
Հ ա վ ե լ վ ա ծ 5
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ԱՊԱՑՈՒՅՑ
(3-րդ հոդվածի 1-ին կետ և 6-րդ հոդվածի 1-ին կետ)
- Կացության վավերական թույլտվություններ,
- փախստականի ինքնությունը հաստատող վավերական քարտեր,
- փախստականների վավերական ճամփորդական փաստաթղթեր:
Հ ա վ ե լ վ ա ծ 6
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
PRIMA FACIE ԱՊԱՑՈՒՅՑ
(3-րդ հոդվածի 1-ին կետ և 6-րդ հոդվածի 2-րդ կետ)
- Կացության ժամկետանց թույլտվություններ,
- փախստականի ինքնությունը հաստատող ժամկետանց քարտեր,
- փախստականների ժամկետանց ճամփորդական փաստաթղթեր,
- կացության թույլտվությունների, փախստականի ինքնությունը հաստատող քարտերի և փախստականների ճամփորդական փաստաթղթերի պատճեններ,
- համապատասխան անձի ճամփորդական փաստաթուղթ` մուտքի/ելքի կնիքով կամ համանման վավերացմամբ,
- վկաների ցուցմունքներ, որոնք կարող են վկայել սահմանը անցնող տվյալ անձի օգտին,
- անձի ինքնության և/կամ նրա գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն, որը տրամադրվել է միջազգային կազմակերպության կողմից,
- ընտանիքի անդամների, ուղեկիցների և այլ անձանց կողմից տեղեկատվության տրամադրում/հաստատում,
- համապատասխան անձի ցուցմունքներ:
Հ ա վ ե լ վ ա ծ 7
Էջ 1, 2
Հ ա վ ե լ վ ա ծ 8
Հ ա վ ե լ վ ա ծ 9
Էջ 1, 2
Հ ա վ ե լ վ ա ծ 10
Հ ա վ ե լ վ ա ծ 11
Հավելված 12
Էջ 1, 2
Հ ա վ ե լ վ ա ծ 13
Էջ 1, 2
Հ ա վ ե լ վ ա ծ 14
Հ ա վ ե լ վ ա ծ 15
Էջ 1, 2
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 1-ից: