Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Երրորդ երկրների քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Երրորդ երկրների քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելը

1. Հայցվող Պայմանավորվող կողմը, հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց ձևականությունների (ոչ նրանք, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրում), հետ կընդունի հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող երրորդ երկրների բոլոր քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ պայմանով, որ հաստատված է կամ կարող է prima facie ապացույցների հիման վրա հիմնավոր կերպով ենթադրվել, որ այդ անձինք հայցող Պայմանավորվող կողմի տարածքում նրա մարմինների կողմից հայտնաբերվելու ժամանակ ունեցել են հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված կացության վավերական թույլտվություն:

2. Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմը, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս արագ և բոլոր դեպքերում դիմումի դրական պատասխանից հետո առավելագույնը 15 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին կտրամադրի վերադարձի համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր: Եթե օրենսդրական կամ գործնական բնույթի հարցերի պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել նախապես տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս արագ և բոլոր դեպքերում առավելագույնը 15 օրվա ընթացքում կտրամադրի նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։