Հոդված 4. Հետ ընդունելու դիմում
Հոդված 4. Հետ ընդունելու դիմում
1. Հետ ընդունելու ենթակա անձի փոխադրումը 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված պարտավորություններից մեկի հիման վրա կպահանջի հետ ընդունելու վերաբերյալ դիմումի ներկայացում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին: Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները ներկայացված են 1-ին Հավելվածում:
2. Հետ ընդունելու դիմումը կպարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) տվյալներ հետ ընդունելու ենթակա անձի մասին (անուն, ազգանուն, ծննդյան թիվ, հնարավորության դեպքում՝ ծննդյան վայր և կացության վերջին վայր),
բ) այն փաստաթղթերի պատճենները, որոնք քաղաքացիության ապացույց են հանդիսանում կամ prima facie վկայում են դրա մասին:
3. Հնարավորության դեպքում հետ ընդունելու դիմումը պետք է պարունակի նաև հետևյալ տեղեկատվությունը`
ա) հայտարարություն, որ փոխադրման ենթակա անձը կարող է օգնության կամ խնամքի կարիք ունենալ՝ պայմանով, որ տվյալ անձը համաձայնություն է տվել այդ հայտարարությանը,
բ) պաշտպանության կամ անվտանգության որևէ այլ միջոց, որը կարող է անհրաժեշտ լինել փոխադրման առանձին դեպքում:
4. Հետ ընդունելու համար օգտագործվող դիմումների ընդհանուր ձևերը կցված են սույն Համաձայնագրին՝ որպես 7-րդ և 10-րդ Հավելվածներ: